Ալեքսանդր Զինչենկոն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ թիմում

«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն դարձել է անգլիական մեկ այլ ակումբի՝ «Ֆուլհեմի» գլխավոր տրանսֆերային նպատակը։ Այս մասին հայտնել է բրիտանական The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ Զինչենկոն գրեթե անկասկած կհեռանա «Արսենալից» այս ամռանը, քանի որ «Արսենալը» ֆուտբոլիստին չի տեսնում որպես հիմնական ֆուտբոլիստ այն դիրքերում, որտեղ կարող է խաղալ ուկրաինացին։

Նշվում է, որ «Արսենալը» Զինչենկոյին գնահատում է 14.8 միլիոն եվրո, մինչդեռ «Ֆուլհեմը» կարծում է, որ կարող է նրան ձեռք բերել մոտ 11.7 միլիոն եվրոյով։

Զինչենկոն «Արսենալում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։