Միլանի պաշտպան Տեո Էրնանդեսը մոտ է «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն, ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի։
Հունիսին լուրեր էին շրջանառվում, որ 27-ամյա ֆրանսիացին հրաժարվում է միանալ սաուդյան ակումբին։
Աղբյուրի համաձայն՝ իրավիճակն այժմ փոխվել է՝ խաղացողը պատրաստ է դիտարկել այս տարբերակը։ Ակումբներն արդեն համաձայնության են եկել նրա տրանսֆերի շուրջ՝ 35 միլիոն եվրոյով։
Տեո Էրնանդեսը «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, խփել է հինգ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։