Սթիվեն Ջերարդի կարծիքով Լուիս Սուարեսին միայն մեկ հարձակվող է գերազանցում

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը իր նախկին թիմակից Լուիս Սուարեսին դասել է իր ժամանակի հարձակվողների շարքում երկրորդ տեղում։ «Կարմիրների» լեգենդը միայն ֆրանսիացի Քարիմ Բենզեմային է դասել ուրուգվայցուց վերև։

Միևնույն ժամանակ, Ջերարդի ցանկում Սուարեսը գերազանցել է Էրլինգ Հոլանդին, Մոհամեդ Սալահին, Հարի Քեյնին, Ռոբերտ Լևանդովսկուն, Ֆեռնանդո Տոռեսին, Սերխիո Ագուերոյին, Զլատան Իբրահիմովիչին և Ռոբին վան Պերսիին։

Սուարեսն այժմ խաղում է MLS-ում «Ինտեր Մայամիի» կազմում՝ Լիոնել Մեսսիի հետ միասին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Գլազգո Ռեյնջերսի» ղեկավարությունը Ջերարդին առաջարկել է գլխավորել թիմը, բայց նա հրաժարվել է վերադառնալ շոտլանդական ակումբ, որն արդեն մեկ անգամ հասցրել էր չեմպիոնական տիտղոսին։