«Ռեալ Մադրիդի» լեգենդը քննադատել է Լամին Յամալին

«Ռեալ Մադրիդի» լեգենդ Գուտին քննադատել է Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լամին Յամալին։

Պատճառը Յամալի կողմից գլխարկը Իսպանիայի հավաքականի մամուլի ասուլիսում կրելու ձևն էր։

«Տեսա՞ք, թե ինչ արեց Յամալը։ Ինձ դա դուր չի գալիս։ Նա ներկայացնում է Իսպանիայի հավաքականը, եթե ուզում եք գլխարկը հակառակ դնել, արեք դա Իբիցայում որևէ տեղ, ոչ թե Իսպանիայի հավաքականում, ոչ թե մամուլի ասուլիսում։ Դա անհարգալից է։ Նրա շուրջը պետք է լինեն մարդիկ, ովքեր կասեն, որ դա սխալ է», – Գուտիի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։