«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստի ծառայություններով

Պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նևեշը, որը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում», կարող է վերադառնալ Եվրոպա։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը», որը փնտրում է կիսապաշտպանության գծի ուժեղացումներ։ Իսպանական ակումբին գրավում է Նևեշի առաջնորդական որակները, ինչպես նաև խաղի նկատմամբ նրա տեսլականը և լավ հարվածը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Նևեշը Սաուդյան Արաբիա է տեղափոխվել անգլիական «Վուլվերհեմփթոնից»։ Կիսապաշտպանի պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։