Նաիր Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին

Հայ կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը անդրադարձել է «Ցրվենա Զվեզդա» տեղափոխությանը։

Կիրակի օրը սերբական ակումբը հայտարարեց 26-ամյա Տիկնիզյանի հետ երեք մրցաշրջանով պայմանագիր կնքելու մասին։

«Տպավորությունները շատ դրական են։ Ես եկել եմ մեծ ակումբ, որը մասնակցում է եվրոպական մրցաշարերին։ Գիտակցում եմ ինձ վրա դրված պատասխանատվությունը։ Հուսով եմ, որ կարող եմ օգնել «Ցրվենա Զվեզդային»։ Սա իմ առաջին օրն է, բայց արդեն հանդիպել եմ թիմակիցներիս և մարզիչներիս հետ։

Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես սպասում էի։ Ես չեմ կարող օբյեկտիվորեն խոսել իմ որակների մասին. դա կթողնեմ մարզչական շտաբին։ Ես ուզում եմ խաղալ «Ցրվենա Զվեզդայի» հետ Չեմպիոնների լիգայում», – Թիկնիզյանի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայում իր ճանապարհը կսկսի երկրորդ որակավորման փուլից։