«Քրիստալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գեհին գրեթե համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ։ «Արծիվները» պատրաստ են վաճառել 24-ամյա ֆուտբոլիստին, քանի որ նրա պայմանագիրը լրանում է մեկ տարի հետո։
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով լրագրող Ռուդի Գալետիին, «Լիվերպուլը» մոտ է համաձայնության գալ Գեհիի հետ համագործակցության անձնական պայմանների շուրջ։
Խաղացողը հետաքրքրություն է ներկայացնում նաև Պրեմիեր լիգայի այլ ներկայացուցիչների համար։ «Քրիստալ Փելասը» ակնկալում է Մարկ Գուեհիի վաճառքից ստանալ մոտ 45 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 53 միլիոն եվրո)՝ հաշվի առնելով բոնուսները։
Անցյալ մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը մասնակցել է Անգլիայի առաջնության 34 խաղի՝ խփելով երեք գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։