Marca. Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալ Մադրիդի» հետ պայմանագիրը

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։

Վինիսիուսը «Ռեալ Մադրիդում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 53 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ, նա «Ռեալի» կազմում անցկացրել է 317 հանդիպում, խփել 105 գոլ և կատարել 82 գոլային փոխանցում։