«Յուվենտուսի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել անգլիական թիմ

«Վեսթ Հեմը» կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Սեբաստիան Վիդալը։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը պատրաստ է բաժանվել 27-ամյա արգենտինացուց 26 միլիոն եվրոյի դիմաց։ «Վեսթ Հեմը» Գոնսալեսին դիտարկում է որպես կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսի հավանական փոխարինող, որի ծառայություններով հետաքրքրված են «Թոթենհեմը», «Նյուքասլը» և «Չելսին»։

2024/25 մրցաշրջանում Գոնսալեսը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։