Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսը կարող է իտալական Սերիա Ա-ից տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Սեբաստիեն Վիդալը։
Լոնդոնի «Վեսթ Հեմը» հետաքրքրված է 27-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով։ «Ծեր սինյորան» պատրաստ է այս ամռանը բաժանվել Գոնսալեսից, եթե նրա համար առաջարկի 26 միլիոն եվրո։ Նիկոլասը կարող է փոխարինել Մոհամեդ Կուդուսին «Մուրճերի» ճամբարում, ումով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ։
Անցյալ մրցաշրջանում Գոնսալեսը մասնակցել է 35 խաղի, խփել հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականը։