«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարող է շարունակել իր կարիերան Իտալիայում։ Այս մասին հայտնում է Sky Sports Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա անգլիացին առաջնահերթություն է տալիս «Նապոլի» տեղափոխվելուն՝ չնայած «Յուվենտուսի» հետաքրքրությանը։
Հունիսի 12-ին հաղորդվեց, որ «Ասթոն Վիլան», «Թոթենհեմը» և «Նյուքասլը» քննարկում են Սանչոյի տրանսֆերը։
Անգլիացին 2024/25 մրցաշրջանում վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում Սանչոն խփել է 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։