Հայտնի է՝ ով է փոխարինելու Պեպ Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում

«Մանչեսթեր Սիթին» որոշել է գլխավոր մարզչի անունը, որը երկարաժամկետ հեռանկարում կփոխարինի Պեպ Գվարդիոլային։

Footballtransfers-ի տվյալներով՝ «քաղաքայինների» ղեկավարությունը հասկանում է, որ իսպանացի մասնագետը մեկ կամ երկու տարի հետո կհեռանա Անգլիայի առաջնությունից, ուստի նրանք պլանավորում են գտնել պոտենցիալ թեկնածու, որը կդառնա նոր մարզիչ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գվարդիոլայից հետո նոր մարզիչը կլինի Սեսկ Ֆաբրեգասը, ով «Կոմոյի» հետ կարողացավ Իտալիայի առաջնությունում զբաղեցնել 10-րդ տեղը։

«Ֆաբրեգասը ավարտեց իր առաջին լիարժեք մրցաշրջանը որպես մարզիչ և արդեն ձեռք է բերել Եվրոպայի ամենափայլուն երիտասարդ մարզիչներից մեկի համբավ։

38-ամյա մասնագետի մարտավարական պարզությունը, հանգստությունն ու վստահությունը, ինչպես նաև դիրքային ֆուտբոլի խորը ըմբռնումը տպավորել են «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը, որը Սեսկին համարում է իրենց երկարաժամկետ ծրագրում ակնառու թեկնածու», – հայտնում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ անցյալ աշնանը «Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց Գվարդիոլայի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը։