Goal. Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է Եվրոպա տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է Goal-ը՝ հղում անելով L’Eco di Bergamo-ին՝ 25-ամյա Սպերցյանը գտնվում է այնպիսի ակումբների ուշադրության կենտրոնում, ինչպիսիք են «Ատալանտան», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն։

Միևնույն ժամանակ, Սպերցյանի համար պայքարում ֆավորիտը հոլանդական «Այաքսն» է։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Էդուարդ Սպերցյանը կարող է դառնալ Բրունո Ֆերնանդեշի փոխարինողը։

Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։