«Բավարիան» պատրաստվում է պայմանագիր կնքել «Արսենալի» վինգեր Գաբրիել Մարտինելիի հետ։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա բրազիլացին «Բավարիայի» տարբերակներից մեկն է, որը զրկվեց Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, «Արսենալը» մտադիր է կրճատել Մարտինելիի աշխատավարձը։
Նշվում է, որ լոնդոնցիները պատրաստ կլինեն բաժանվել ֆուտբոլիստից 58 միլիոն եվրոյից ավելի գումարի դիմաց։
Մարտինելին 2024/25 մրցաշրջանում «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 51 խաղում խփել է 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։