ՖԻՖԱ-ի Ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Պաչուկա» հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով։
Խաղի 7-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ռաուլ Ասենսիոն և մադրիդյան ակումբը 10 հոգով շարունակեց հանդիպման մնացած հատվածը։
Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց Ջուդ Բելլինգեմ, իսկ 43-րդ րոպեին Արդա Գյուլերը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ 70-րդ րոպեին Ֆեդե Վալվերդեն երրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Էլիաս Մոնտիելըէ գրավելով Տիբո Կուրտուայի դարպասը։
Standings provided by Sofascore