Մյունխենի «Բավարիան» Ակումբային աշխարհի առաջնության շրջանակում արդեն ապահովել է 39.5 միլիոն եվրոյի եկամուտ, հայտնում է Bayern & Germany-ն։
Գերմանական ակումբը, գրանցելով երկու անընդմեջ հաղթանակ, վաղաժամ ապահովել է իր մասնակցությունը փլեյ-օֆֆ փուլին։ Եթե «Բավարիան» նաև հաղթի Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ խմբային փուլի վերջին խաղում, ապա կստանա լրացուցիչ 1.74 միլիոն եվրո։
Մնացած փուլերի համար նախատեսված են զգալի պարգևավճարներ․
Քառորդ եզրափակիչ — +11.4 միլիոն եվրո
Կիսաեզրափակիչ — +18.2 միլիոն եվրո
Տիտղոսի նվաճում — +34.7 միլիոն եվրո
Ընդհանուր հաշվով, առաջնության հաղթողին հասանելի գումարը կարող է գերազանցել 100 միլիոն եվրոն։