«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն խոսել է Անսու Ֆատիի ապագայի մասին՝ ընդգծելով, որ 23-ամյա հարձակվողի կարիերայի այս փուլում ամենակարևորը խաղաժամանակն է։ Դեկուի մեկնաբանությունները փոխանցում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Այս տարիքում Ֆատին չի կարող իրեն թույլ տալ խաղադաշտից դուրս մնալ։ Եթե նա լքի ակումբը, ապա միայն վարձավճարով՝ խաղային փորձ ձեռք բերելու համար։ Չպետք է մոռանանք, որ նա դեռ 23 տարեկան է, բայց երբեմն խոսում են նրա մասին այնպես, ասես 30-ն անց լինի։ Անսուն դեռ շատ բան ունի սովորելու և զարգանալու», — նշել է Դեկուն։
Նշենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում, որ Անսու Ֆատին կարող է տեղափոխվել «Մոնակո»։