«Բավարիան» դեռևս փորձում է պայմանագիր կնքել «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը նոր տրանսֆերային առաջարկ է արել իսպանացի վինգերի համար։ Մյունխենյան ակումբը հույս ունի, որ «Բարսելոնան» չի կարողանա ավարտել գործարքը։
Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքը ներկայումս կապ չի պահպանում «Բավարիայի» հետ՝ սպասելով «Բարսելոնա» տեղափոխության համաձայնեցմանը։