«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան ցանկանում է մնալ անգլիական ակումբում։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա կամերունցին մտադիր է պայքարել թիմում տեղի համար, չնայած «Մոնակոյի» հետաքրքրությանը։
2024/25 մրցաշրջանում Օնանան անցկացրել է 50 հանդիպում, բաց է թողել 65 գոլ և 11 անգամ անառիկ պահել դարպասը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։