«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մամուլի ասուլիսում խոսել է Ակումբային աշխարհի առաջնությունում «Պաչուկայի» դեմ սպասվող հանդիպման մասին՝ ընդգծելով խաղի կարևորությունը․
«Սպասում ենք ինտենսիվ խաղի։ Ցանկանում ենք լավ հանդես գալ և հաղթել։ Այսպիսի կարճ մրցաշարում, նախորդ ոչ-ոքիից հետո, պարզապես պարտավոր ենք հաղթել։ Ուզում ենք մեր խաղում ամբողջականություն տեսնել՝ թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի», – նշել է Ալոնսոն:
Հիշեցնենք, որ առաջին տուրում իսպանացու գլխավորած թիմը 1-1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Ալ-Հիլալի» դեմ։