«Բարսելոնան» բանակցում է «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ։ Սակայն «Բավարիան» դեռևս չի հաշտվել 22-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում պարտության հետ։
Ըստ «L’Equipe»-ի՝ մյունխենյան ակումբը վերջին փորձն է արել Ուիլյամսին ձեռք բերելու համար։ Բունդեսլիգայի գրանդը Նիկոյին առաջարկել է 10 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ մեկ մրցաշրջանի համար, գումարած 2 միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Եթե Ուիլյամսը համաձայնի «Բավարիային», մյունխենյան ակումբը ստիպված չի լինի բանակցել «Ատլետիկի» հետ, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը ներառում է 58 միլիոն եվրոյի գնման հնարավորություն։
Նշվում է, որ մյունխենյան ակումբը նաև հարցումներ է արել ՊՍԺ-ի Բրեդլի Բարկոլայի վերաբերյալ, բայց հասկացել է, որ այս խաղացողի հետ պայմանագիր կնքելը գրեթե անհնար է։ Ավելի վաղ «Բավարիան» պարտվել էր Ֆլորիան Վիրտցի համար պայքարում։