«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հեյլունդը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հաղորդում է Gazzetta Dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա դանիացով հետաքրքրված է «Նապոլին»: Ավելի վաղ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն էր հայտնել նաև «Ինտերը»:
2024/25 մրցաշրջանում Հեյլունդը բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։