Պեպ Գվարդիոլա. «Ոմանք կհեռանան թիմից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ նախատեսում է կրճատել կազմը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։

«Ես ուրախ կլինեի պահպանել այն խաղացողներին, որոնք մենք ունենք հիմա, ամբողջ մրցաշրջանի համար։ Ես որևէ բողոք չունեմ խաղացողներից, նրանց վարքագծից։ Ինձ պետք չէ վեց կամ յոթ խաղացող պահեստայինների կազմում ունենալ։

Խնդիրն այն է, որ նրանք դժգոհ կլինեն մրցաշրջանի ընթացքում։ Նրանք տխուր կլինեն, հիասթափված կլինեն։ Ես դա չեմ ուզում։

Մենք հիմա չափազանց մեծ կազմ ունենք, չափազանց շատ խաղացողներ, ուստի այս մրցաշրջանում չենք կարող հույս դնել 26 կամ 27 խաղացողների վրա, ոմանք կհեռանան», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։