«Միլանը» հետաքրքրված է «Վալենսիայի» կիսապաշտպան Խավի Գուերայով
AS-ի տվյալներով՝ միլանյան ակումբը իսպանացիներին առաջարկում է 20 միլիոն եվրո ֆուտբոլիստի համար, սակայն «Վալենսիան» ցանկանում է ստանալ առնվազն 30 միլիոն եվրո կիսապաշտպանի տրանսֆերի համար։
Անցած մրցաշրջանում 38 խաղում Գուերրան խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
Այժմ Խավի Գուերրան խաղում է Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։