Քայլ Ուոքերը կարող է շարունակել իր կարիերան լոնդոնյան ակումբում

«Սաութհեմփթոնի» աջ պաշտպան Քայլ Ուոքերը կարող է շարունակել իր կարիերան Լոնդոնի «Թոթենհեմում»։ Այս մասին հաղորդում է To The Lane and Back-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» ներկայումս քննարկում է 28-ամյա պաշտպանին ձեռք բերելու հնարավորությունը, որպեսզի ուժեղացնի իր պաշտպանությունը։ Քայլ Ուոքերը «Տոտենհեմի» երիտասարդական թիմի սան է։

2020 թվականին անգլիացին լքեց մայրաքաղաքային ակումբը և դարձավ «Սաութհեմփթոնի» խաղացող։ Անցյալ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 33 խաղի, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։ Հարկ է ընդգծել, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ լրանում է հունիսի 30-ին։