Կևին դե Բրույնեն ցանկանում է «Նապոլիում» տեսնել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

Կևին Դե Բրույնեի «Նապոլի» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվեց վերջերս։ Բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» տասը մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվեց Սերիա Ա։

Այս ամռանը մեկ այլ խաղացող կարող է «Սիթիից» տեղափոխվել «Նապոլի»։ The Sun-ի տվյալներով՝ Դե Բրույնեն ցանկանում է, որ հարձակվողական կիսապաշտպան Ջեք Գրիլիշը հետևի նույն ճանապարհին։ Աղբյուրը նշում է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արդեն հարցրել է Դե Բրույնեին Գրիլիշի մասին։

«Նապոլի» տեղափոխվելու համար 29-ամյա Գրիլիշը ստիպված կլինի զգալիորեն կրճատել աշխատավարձը։ Բայց նա, անշուշտ, պատրաստ կլինի դրան, հաշվի առնելով նրա ցանկությունը՝ խաղալ հաջորդ տարի Աշխարհի առաջնությունում։ Transfermarkt-ը Ջեքին գնահատում է 28 միլիոն եվրո։