Ինչպես հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն «Յուվենտուսն» արդեն նախնական հարցումներ է կատարել «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի վերաբերյալ։
«Նապոլին» ևս տեղեկատվություն է խնդրել ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, բայց դեռևս հիմնականում աշխատում է Դարվին Նունյեսի և Լորենցո Լուկայի վրա։
Այս պահին «բյանկոներիները» Սենեգալցի հարձակվողի համար պայքարում առաջ են «Նապոլիից»։ Ջեքսոնն ինքը ցանկանում է հեռանալ «Չելսիից»։