«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է Ֆլորիան Վիրցի տրանսֆերը։
«Դա անհավանական կլինի։ «Լիվերպուլը» ֆանտաստիկ թիմ է, որն արդեն հիանալի էր նախորդ մրցաշրջանում։ Շատ դժվար է ուժեղացնել նման կազմը, հատկապես, երբ դու չեմպիոն ես։
Բայց «Լիվերպուլը» հաջողության է հասել։ Նրանք պայմանագիր են կնքել իսկապես ակնառու տաղանդի հետ։ Ես անհամբեր սպասում եմ նրան խաղադաշտում տեսնելուն։ Դա հիանալի կլինի», – Կլոպի խոսքերն է մեջբերում NTV-ն։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Ֆլորիան Վիրցը «Բայերի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։