Դարպասապահ Ժոան Գարսիան «Էսպանյոլից» տեղափոխվել է «Բարսելոնա»։ Ինչպես հաղորդում է իսպանական Sport թերթը, այս շաբաթը դժվար է եղել Գարսիայի համար։
Ֆուտբոլիստը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել հաղորդագրությունների տեսքով։ Բացի այդ, դարպասապահը զանգեր է ստացել գաղտնի համարից։ Հաշվի առնելով իրավիճակը՝ Գարսիան փոխել է իր բջջային հեռախոսահամարը և որոշել է մնալ տանը։ Ժոանը այցելել է միայն մի քանի ընկերների, չնայած արձակուրդում է։
Չորեքշաբթի օրը Գարսիան նույնիսկ բաց է թողել մտերիմ ընկերոջ ծննդյան երեկույթը՝ իրեն ավելորդ վտանգի չենթարկելու համար։ Ժոան Գարսիան գիտի, որ «Էսպանյոլի» որոշ խաղացողներ չեն հասկացել իր որոշումը՝ տեղափոխվելու իրենց գլխավոր մրցակիցների ճամբար։