Հայտնի է՝ կմասնակցի՞ Կիլիան Մբապպեն «Պաչուկայի» դեմ խաղին

Խաբի Ալոնսոն խոսել է Կիլիան Մբապպեի առողջական վիճակի մասին։շ

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին «Ռեալ Մադրիդի» հարձակվողը հոսպիտալացվել էր սուր գաստրոէնտերիտի պատճառով։ Նա նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակում է բուժումը։

Ֆրանսիացին բաց կթողնի այսօր կայանալիք «Պաչուկայի» դեմ խաղը ակումբային աշխարհի առաջնության երկրորդ փուլում։

«Նա ավելի լավ է, նա հիվանդանոցից վերադարձել է երկու օր առաջ, անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Նա ապաքինվում է, և ամեն օր մենք ավելի ու ավելի ենք հույս ունենում, որ նա կվերադառնա «Զալցբուրգի» դեմ խաղին ուրբաթ օրը», – ասել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչը։