ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության G խմբի երկրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 4-1 հաշվով առավելության հասավ մարոկկական «Վիդադ Կասաբլանկայի» նկատմամբ՝ տանելով մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը։
Հանդիպման 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վիդադի» ֆուտբոլիստ Աբդելմումին Բուտուիլը՝ գրավելով սեփական թիմի դարպասը։ 16-րդ րոպեին Քենան Յիլդիզը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը և 69-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ։ «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը 90+4-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ «Վիդադի» կազմում միակ պատասխան գոլը խփեց Տեմբինկոսի Լորչը՝ 25-րդ րոպեին։