Դեկուն պատասխանել է Նիկո Ուիլյամսի` «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին։
Նախկինում հաղորդվել էր, որ կատալոնացիները բանակցում են «Ատլետիկի» կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ։
«Մենք պետք է ամրապնդենք այս դիրքը։ Մենք ունենք միայն Լամինին և Ռաֆինյային որպես եզրայինհարձակվողներ, քանի որ Ֆերրանը գնալով ավելի շատ է դառնում կենտրոնական հարձակվող։ Երբ Լամինը կամ Ռաֆինյան չկան, թիմի խաղամակարդակը ընկնում է։ Այս դիրքի ամրապնդումը կախված է խաղացողների գնից և որակից։
Ֆուտբոլիստի «Բարսելոնա» տեղափոխվելու համար կան հստակ չափանիշներ. նախ, նա պետք է հավատա նախագծին։ Նիկոյի հետ անցյալ մրցաշրջանում ամեն ինչ չստացվեց, չնայած ինձ համար Դանի Օլմոյի հետ գործարքն ավելի կարևոր էր։ Եվ՛ Նիկոն, և՛ այսօրվա մյուս խաղացողները ցանկություն են հայտնում գալ մեր թիմ։
Մենք հանդիպեցինք նրա գործակալի հետ՝ պարզելու համար, թե ինչ է ուզում խաղացողը, իսկ հետո կտեսնենք՝ հնարավո՞ր է դա», – La Vanguardia-ին ասել է «Բարսայի» մարզական տնօրենը