Դեկու. «Նա ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հայտարարել է, որ «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը ցանկանում է միանալ իրենց թիմին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ կատալոնական ակումբը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 58-62 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։

«Կա հստակ չափանիշ, որը թույլ է տալիս խաղացողին միանալ «Բարսելոնյին», առաջին հերթին՝ դա նրա հավատն է նախագծի նկատմամբ: Նախորդ մրցաշրջանում Նիկոյի հետ պայմանագիր կնքելը չստացվեց, չնայած ինձ համար այդ ժամանակ Դանի Օլմոյի հետ գործարքն ավելի կարևոր էր:

Այսօր Նիկոն, ինչպես մյուս ֆուտբոլիստները, ցանկություն են հայտնում տեղափոխվել «Բարսելոնա»», – ասել է Դեկուն La Vanguardia-ին տված հարցազրույցում։

Նախորդ մրցաշրջանում Ուիլյամսը մասնակցել է 45 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։