Իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն մոտ է Ա Սերիա վերադառնալուն։
Corriere dello Sport-ի տվյալներով՝ Իմոբիլեի գործակալ Ալեսանդրո Մոջին բանակցություններ է վարում «Բոլոնիայի» հետ՝ հարձակվողի հնարավոր տեղափոխության վերաբերյալ այս ամռանը։
«Լացիոյի» նախկին հարձակվողը անցյալ ամառ միացել է «Բեշիկթաշին», բայց ցանկություն է հայտնել վերադառնալ Իտալիա, չնայած թուրքական թիմի հետ իր պայմանագրի ժամկետը լրանալու է մեկ տարի հետո։
Իմոբիլեն Թուրքիայի առաջնությունում 30 խաղում խփել է 15 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: