Հարձակվող կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը վերջերս «Բայերից» տեղափոխվեց «Լիվերպուլ», իսկ պաշտպան Ջարել Քուանսան կմեկնի հակառակ ուղղությամբ։
Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքը կնքվել է։ «Լիվերպուլը» կստանա 30 միլիոն ֆունտ (35 միլիոն եվրո)։ Եվս 5 միլիոն ֆունտ ներառված է գործարքի մեջ որպես բոնուսներ։ Կա մի կարևոր մանրամասնություն՝ «Լիվերպուլը» կունենա Քուանսային հետ գնելու հնարավորություն։
22-ամյա Քուանսան «Բայերի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր՝ մինչև 2030 թվականի կեսերը։