Օրելյեն Չուամենին խոստովանել է, որ իր համար դժվար էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տանը դիտելը։
2024/25 Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն ջախջախեց «Ինտերին» 5-0 հաշվով։ «Ռեալ Մադրիդը» դուրս մնաց քառորդ եզրափակիչ փուլում՝ պարտվելով Արսենալին։
«Մենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դիտեցինք տանը, և դա հեշտ չէր։
Մենք ուզում ենք նվաճել այս գավաթը։ Մենք գիտենք, թե ինչ պահանջներ կան այս ակումբում, մենք պետք է նվաճենք տիտղոսներ», – ասոլ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպանը։
Այսօր «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պաչուկայի» դեմ Ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին