«Կոմոն» փորձել է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնիի հետ, սակայն բրազիլացին մերժել է առաջարկը: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանո:
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա ֆուտբոլիստը առաջնահերթություն է տալիս «Բետիս» վերադառնալուն, որի կազմում նա վարձակալությամբ հանդես է գալիս հունվարից:
2024/25 մրցաշրջանում Անտոնին իսպանական թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։