«Լիվերպուլը» ավարտել է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը՝ ըստ Transfermarkt-ի։
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը «Բայերից» միացել է անգլիական ակումբին 125 միլիոն եվրոյի դիմաց։ Բոնուսների շնորհիվ տրանսֆերի գումարը կարող է հասնել 150 միլիոն եվրոյի։
«Լիվերպուլը» գերազանցել է Անգլիայի առաջնության տրանսֆերային ռեկորդը։ 2023 թվականին «Չելսին» «Բենֆիկային» վճարել է 121 միլիոն եվրո կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի համար։
22-ամյա Վիրցը «Բայերում» հանդես էր գալիս 2020 թվականից։ Ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 197 հանդիպում, խփել 57 գոլ և կատարել 65 գոլային փոխանցում։