Անգլիական թիմը հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպանով

«Բրայթոնը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթով։

The Sun-ի տվյալներով՝ ակումբը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 46.8 միլիոն եվրո։ Ակումբը ակնկալում է անգլիացուն դարձնել նախագծի գլխավոր դեմքերից մեկը։

Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստը կարող է մտածել ակումբը փոխելու մասին՝ սահմանափակ խաղաժամանակի պատճառով։ Նշվում է, որ կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի՝ «Բայերից» ժամանումը, կարող է էլ ավելի նվազեցնել Էլիոթի՝ թիմում մնալու հնարավորությունները։

2024/25 մրցաշրջանում Էլիոթը մասնակցել է բոլոր մրցաշարերում 28 հանդիպման, դառնալով՝ հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։