«Բոլոնիան» բանակցություններ է վարում Չիրո Իմոբիլեի հետ, այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիո։
Իտալիայի գավաթակիրներն աշխատում են ուժեղացնել իրենց հարձակումը հաջորդ մրցաշրջանից առաջ։
Հարձակվողն ինքը հայտնել է իր պատրաստակամությունը տրանսֆերի համար և նույնիսկ խոսել է Վինչենցո Իտալյանոյի հետ, սակայն նրա պայմանագրի վերաբերյալ հարցեր են մնում, քանի որ նա տարեկան 6.5 միլիոն եվրո է վաստակում Թուրքիայում։
Այնուամենայնիվ, կողմերը շարունակում են բանակցություններ վարել՝ գտնելու լուծում, որը թույլ կտա «Բոլոնիային» վերադարձնել հայտնի հարձակվողին Ա Սերիա։