«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպանը հիասթափված է Խաբի Ալոնսոյից

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հիասթափված է գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի վերաբերմունքից և կարող է լքել իսպանական գրանդը։

Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին դուր չի եկել, որ մեկնարկային կազմում միակ առողջ ֆուտբոլիստն էր, որը մնաց պահեստայինների նստարանին «Ալ-Հիլալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խաղում (1-1), չնայած Ալոնսոյի հետ աշխատել է թիմում նրա ժամանման առաջին օրվանից։

«Արքայական» ակումբը կարծում է, որ իսպանացի մարզիչը հույսը չի դնում 28-ամյա կիսապաշտպանի վրա, ով պատրաստ է լքել «Ռեալը»։

2024/25 մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է բոլոր մրցաշարերի 41 հանդիպման, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի ամառը։