«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը փորձում է իր գործակալի միջոցով ճնշում գործադրել ակումբի վրա՝ ֆուտբոլիստի «Բարսելոնա» տեղափոխվելու հարցում նրանց դիրքորոշումը մեղմացնելու համար:
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա հարձակվողը ցանկանում է, որ «Ատլետիկը» թույլ տա «Բարսելոնային» իր հրաժարագնի կետը վճարել մաս-մաս, այլ ոչ թե միանգամից։
«Բարսելոնան» կարող է Ուիլյամսի տրանսֆերի համար ծախսել 58-62 միլիոն եվրո։