Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ։ Այս մասին հայտնել է լրագրող Էկրեմ Քոնուրը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ներաձուրիները» արդեն կապ են հաստատել խաղացողի ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ Ռեշֆորդի բարձր աշխատավարձը կարող է բարդացնել գործարքը։

Նախորդ տարվա փետրվարին Ռեշֆորդը վարձավճարով տեղափոխվել է «Ասթոն Վիլա»։ Այդ ընթացքում նա մասնակել է բոլոր մրցաշարերի 17 հանդիպման, որոնցում խփել է չորս գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։