«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բավարիայի» 29-ամյա կիսապաշտպան Ժոաու Պալինյաի ծառայություններով, հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը պատրաստ է վաճառել պորտուգալացի ֆուտբոլիստին 30-35 միլիոն եվրոյով, չնայած այն հանգամանքին, որ Պալինյան նախորդ մրցաշրջանի սկզբում գնվել էր 50 միլիոն եվրոյով։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերի 24 հանդիպման, որոնցում գոլի հեղինակ չի դարձել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։