«Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» որոշել է գլխավոր մարզչի անունը, որը երկարաժամկետ հեռանկարում կփոխարինի Պեպ Գվարդիոլային։

Ինչպես հայտնում է Footballtransfer.com.ua-ն, «քաղաքայինների» ղեկավարությունը հասկանում է, որ իսպանացի մասնագետը մեկ կամ երկու տարի հետո կհեռանա Անգլիայից, ուստի նրանք պլանավորում են գտնել պոտենցիալ թեկնածու, որը կդառնա նոր մարզիչ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գվարդիոլայից հետո նոր մարզիչը կլինի Սեսկ Ֆաբրեգասը, ով «Կոմոյի» հետ կարողացավ Իտալիայի առաջնությունում զբաղեցնել 10-րդ տեղը։

Հիշեցնենք, որ անցյալ աշնանը «Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց Գվարդիոլայի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը։