«Լիվերպուլը» չի կարողանում երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպանի հետ

«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն չի կարողանում համաձայնության գալ թիմի հետ իր պայմանագրի երկարաձգման հարցում, որը լրանում է 2026 թվականի ամռանը:

Այս պահին կողմերի միջև բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին հայտնում է Caught Offside-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը պահանջում է շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ, սակայն մերսիսայդցիները պատրաստ չեն այդքան վճարել: Եթե մինչև ամռան վերջ Կոնատեի հետ նոր աշխատանքային պայմանագիր չկնքվի, Անգլիայի չեմպիոնները պատրաստ կլինեն վաճառել 26-ամյա պաշտպանին 50-60 միլիոն եվրոյով:

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ալ-Հիլալը», «Բավարիան», «Ռեալ Մադրիդը» և «Պարի Սեն Ժերմենը»:

2024/25 մրցաշրջանում Կոնատեն մասնակցել է 42 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: