Յոշկո Գվարդիոլը՝ 2024/25 մրցաշրջանի «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կիսվել է ակումբի մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը ստանալու վերաբերյալ իր մեկնաբանություններով։

«Ես նախընտրում եմ տարբեր գավաթներ նվաճել, բայց ընդհանուր առմամբ կարող եմ գոհ լինել դրանից։ Ես ուրախ եմ պարզապես այս ակումբի մաս կազմելով», – Գվարդիոլի խոսքերն է մեջբերում City HQ-ն։

Այս մրցաշրջանում 23-ամյա խորվաթ պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 խաղ՝ խփելով վեց գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։