«Ֆուլհեմը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինյայի հետ պայմանագիր կնքելով, հաղորդում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ «Ֆուլհեմը» կարող է մեծ փոփոխություններ կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ծրագրերում։ 29-ամյա պորտուգալացին չկարողացավ իր առաջին մրցաշրջանում «Բավարիայում» հաջողությունների հասնել։ Այժմ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Ֆուլհեմ»։
Պալինյան հանդես է եկել «Ֆուլհեմի» կազմում 2022-2024 թվականներին։
2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։