Հայտնի է, թե ինչու Պոլ Պոգբան պայմանագիր չի կնքում «Մոնակոյի» հետ

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ երկու շաբաթ բանակցություններ է վարում «Մոնակոյի» հետ իր տրանսֆերի վերաբերյալ։ Սակայն ֆուտբոլիստը դեռևս պայմանագիր չի կնքել ակումբի հետ։

Ըստ L’Equipe-ի՝ Պոգբան կարող է առաջարկներ ակնկալել Սաուդյան Արաբիայից, ուստի նա չի շտապում տեղափոխվել ֆրանսիական ակումբ։

Ըստ լուրերի՝ ֆուտբոլիստը դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։