Հայտնի է՝ որքան գումարի դիմաց է պատրաստ «Նյուքասլը» վաճառել Ալեքսանդր Իսակին

Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց «Նյուքասլը» կարող է վաճառել թիմի հարձակվող Ալեքսանդր Իսակին։

Ինչպես հայտնում է լրագրող Լյուկ Էդվարդսին՝ որպեսզի «Նյուքասլը» բանակցություններ սկսի Իսակի տրանսֆերի վերաբերյալ, ակումբին պետք է առաջարկվի առնվազն 175 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում 25-ամյա Իսակը մասնակցել է բոլոր մրցաշարերի 42 հանդիպման, խփել 27 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։